«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդում»։ Այս մասին հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Տրենտը չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո հրաժեշտ է տալիս «Լիվերպուլին»։
Պնդվում է, որ խաղացողի և «Ռեալ Մադրիդի» միջև բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, և այժմ աշխատանքներ են տարվում փաստաթղթերի պատրաստման ուղղությամբ։
Լրագրողը շեշտել է, որ 26-ամյա պաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Լոս Բլանկոսի» հետ նախատեսված կլինի հինգ տարվա համար։
Ալեքսանդր-Արնոլդը «Լիվերպուլի» երիտասարդական թիմի սան է։ Նա իր ողջ կարիերան անցկացրել է անգլիական հսկաների կազմում։ Նա մասնակցել է 351 խաղի, խփել է 23 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։