«Ինտերի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպմանը։
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ կիրակի՝ Պավարը մարզվել է հիմնական թիմի հետ և կարող է հայտնվել մեկնարկային կազմում առաջիկա խաղում։
«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 6-ին, Միլանում՝ Երևանի ժամանակով 23։00-ին։