Հայտնի է` կմասնակցի՞ Մարկ Կասադոն առաջիկա «Էլ-Կլասիկոյին», թե՞ ոչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է վերադառնալ խաղադաշտ՝ մասնակցելու Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղին։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 21-ամյա կիսապաշտպանը կմասնակցի «Էլ Կլասիկոյին» միայն այն դեպքում, եթե դա պահանջի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։

Այս մրցաշրջանում Կասադոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ, խփել մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։