Տոնի Կրոս. «Այս պահին իր դիրքում նա է լավագույնը»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է ուղղել «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրիին։

«Պեդրին  այն խաղացողն է, որին իսկապես կարոտում ես, երբ նա խաղադաշտում չէ։ Խոսքը միայն գոլերի կամ գոլային փոխանցումների մասին չէ։ Նա գեղեցիկ լուծումներ է առաջարկում։

Պեդրին կարող է ավելի կարևոր լինել «Բարսելոնայի» համար, քան Յամալը, Ռաֆինյան կամ Լևանդովսկին։

Նրանք են որոշում խաղերի արդյունքը, բայց որպեսզի դա հնարավոր լինի, Պեդրիի փոխանցումն է անհրաժեշտ։ Իմ կարծիքով՝ Պեդրին այս պահին իր դիրքում լավագույնն է աշխարհում», – Կրոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։