«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ճանաչվել է թիմի մրցաշրջանի լավագույն խաղացող։ Էկվադորցին քվեարկության ժամանակ գերազանցել է իր բոլոր մրցակիցներին և արժանացել պատվավոր մրցանակին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, 23-ամյա կիսապաշտպանը ճանաչվել է «Չելսիի» և թիմակիցների կողմից մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Մոյսես Կայսեդոն միացել է «Ազնվականներին» 2023 թվականի ամռանը՝ «Բրայթոնից» տեղափոխվելով 116 միլիոն եվրոյի դիմաց։
Կիսապաշտպանը այս մրցաշրջանում խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում՝ Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացնելով 41 խաղ բոլոր մրցաշարերում։ 35 տուրից հետո «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։