Ջեյմի Վարդին այս ցուցանիշով հավասարվել է Ռոբին վան Պերսիին

Մայիսի 3-ին «Լեսթերը» Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։

«Աղվեսների» առաջին գոլը խփեց հարձակվող Ջեյմի Վարդին։ 38-ամյա հարձակվողը խփեց իր 144-րդ գոլը Պրեմիեր լիգայում և լիգայի պատմության մեջ բարձրացավ 14-րդ հորիզոնական՝ հավասարվելով Ռոբին վան Պերսիին։

Վարդին հաջորդիվ կարող է շրջանցել Թեդի Շերինգհեմին, ով Պրեմիեր լիգայում խփել է 146 գոլ։ Մրցաշարի ռեկորդակիրը Ալան Շիրերն է (260):