Վենսան Կոմպանի․ «Հիմա մենք ավելի մոտ ենք չեմպիոնությանը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանություն է տվել «Լայպցիգի» հետ արտագնա ոչ-ոքիից (3-3) հետո։ Մյունխենի թիմը կարող էր ապահովել չեմպիոնական տիտղոսը, բայց երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում նրանք բաց թողեցին հաղթանակը։

«Մրցակիցն ավելի լավն էր առաջին խաղակեսում։ Լավ խաղ էր երկրպագուների համար։ Ես շատ հպարտ եմ երկրորդ խաղակեսում իմ թիմի ցուցադրած խաղով։ Մրցակիցը լավ խաղացողներ ունի և նոր մարզչի շնորհիվ ստացավ նոր թափ։

«Հիմա մենք ավելի մոտ ենք չեմպիոնությանը», – ասել է Կոմպանին։