«Լիվերպուլը» դիտարկում է «Բարսելոնայի» աջ պաշտպան Ժյուլ Կունդեին որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինող, ով մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Արսենալը»։ Երկու ակումբներն էլ պատրաստ են կատալոնական ակումբին առաջարկել 70 միլիոն եվրո Կունդեի համար։
Սակայն ընդգծվում է, որ «Բարսելոնան» չի ցանկանում վաճառել 26-ամյա պաշտպանին։
Այս մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել չորս գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։