«Բավարիայի» գերմանացի վինգեր Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։
Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացու ֆուտբոլիստով այժմ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդն», որը առաջիկա ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի մյունխենյան թիմին։ Ռուբեն Ամորիմը Սանեի խաղի երկրպագուն է։
Սանեն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։