Հենրիխ Մխիթարյանը՝ Սիմոնե Ինձագիի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ հարաբերությունների մասին:

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ։ Գիտեմ, թե երբ պետք է լուրջ լինել, իսկ երբ՝ կատակել, գիտեմ սահմանը։ Նա շատ խելացի մարզիչ է, շատ ընկերասեր, և նա դա ցույց է տալիս խաղերի ժամանակ, ինչպես նաև դրանցից դուրս։

Ես ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան իմ կարիերայի այս փուլում, քանի որ 33 տարեկանում «Ինտեր» գալը և 36-ում ասյտեղ լինելը հեշտ չէ։

Այդ տարիքում անկում է սկսվում, բայց ես շնորհակալ եմ նրան, քանի որ դեռ կարող եմ հանդես գալ և ցույց տալ իմ որակները ինքս ինձ և աշխարհին»,- ասել է Մխիթարյանը։