Խաբի Ալոնսոն, ով մարզում է «Բայերը», կարող է դառնալ «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչը։
Գերմանական Sky-ի տվյալներով՝ Ալոնսոն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այս շաբաթ։ Իրավիճակն այնպիսին է, որ Ալոնսոն նախընտրում է տեղափոխվել Մադրիդ, քան մնալ Լևերկուզենում։ Սակայն վերջնական որոշումը դեռ չի կայացվել։
Կառլո Անչելոտտին, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ռեալի» հաջորդ խաղը Լա Լիգայում մայիսի 4-ին է «Սելտայի» դեմ։