«Լիվերպուլը» կիրակի օրը դարձավ Անգլիայի չեմպիոն։ «Թոթենհեմին» հաղթելուց (5-1) հետո մերսիսայդցիները նշեցին իրենց հաջողությունը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Արնե Սլոտը նույնիսկ կոչ արեց երկրպագուներին երգել Յուրգեն Կլոպի պատվին։
Դա փոխադարձ ժեստ էր. Կլոպը նմանատիպ ձևով ողջունեց Սլոտին անցյալ տարի։ Երկուշաբթի օրը Կլոպը գրառում է արել սոցիալական ցանցերում։
«Շատ շնորհակալ եմ անցյալի համար, անչափ երջանիկ եմ ներկայի համար, չափազանց դրական եմ տրամադրված ապագայի նկատմամբ։ Շնորհավորում եմ՝ դու երբեք մենակ չես քայլի (You’ll never walk alone)։ Շնորհակալություն», – գրել է Կլոպը։
«Լիվերպուլի» հաջորդ խաղը մայիսի 4-ին է «Չելսիի» դեմ։