«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է մոտ ապագայում վիրահատության ենթարկվել։
Գերմանացի ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ վերջերս «Բարսելոնայի» դեմ կայացած Իսպանիայի գավաթի եզրափակիչում՝ փոխարինվելուց հետո։ Իր վարքագծի համար Ռյուդիգերը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կարող է որակազրկվել 4-ից 12 խաղով։
Ինչպես հայտնում է Marca-ն, երկարատև պարտադրված բացակայության պատճառով 32-ամյա խաղացողը մտածում է ծնկի վիրահատության մասին։