Ուրուգվայցի կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը կարող է լքել «Լիվերպուլը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է Todofichajes պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը հնարավորություն ունի շարունակել կարիերան Իսպանիայի և Սաուդյան Արաբիայի առաջնություններում։ Լա Լիգայում Նունյեսի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ 25-ամյա խաղացողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Ուրուգվայցու տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը մասնակցել է 26 խաղի, դառնալով՝ հինգ գոլի հեղինակ։