«Բարսելոնայի» նախագահը հայտնել է, թե ով է որոշել Հանսի Ֆլիկին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Հանս-Դիտեր Ֆլիկին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելու որոշման մասին։

«Հանսի Ֆլիկի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ դառնալու որոշումը կայացրեց Դեկուն։ Դա Դեկուի որոշումն էր», – Լապորտայի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։

Հիշեցնենք, որ Դեկուն «Բարսելոնայի» մարզական տնօրենն է։ Հանս-Դիտեր Ֆլիկը գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է անցյալ ամռանը։