«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի կինը՝ Զարեմա Սալիխովան, մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի վիճակահանության արդյունքները: Մոսկովյան ակումբի մրցակիցը պորտուգալական «Բենֆիկան» է, որը գլխավորում էր կարմիր–սպիտակների ներկայիս գլխավոր մարզիչ՝ Ռուի Վիկտորիան 2015-ից 2019 թվականներին:
«Կարծում եմ ՝ «Բենֆիկան» մեր մարզչի համար ամենահարմար մրցակիցն է: Այս դիմակայությունում որոշակի դրամա կլինի: Միակ թերությունը դեպի Պորտուգալիա երկար թռիչքն է», – ասել է Սալիխովան Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում:
«Սպարտակ» – «Բենֆիկա» առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին կամ 4-ին Մոսկվայում, պատասխան խաղը՝ օգոստոսի 10-ին Լիսաբոնում: