Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ապաքինվել է վնասվածքից և սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել փետրվարին «Ռեալ-Սոսյեդադի» դեմ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում։ Բժշկական զննումից հետո պարզվել է, որ վնասվել է ֆուտբոլիստի կիսաթաղանթային մկանը՝ ազդելով ձախ ոտքի ջլի վրա։
Սպասվում է, որ Դանի Սեբալյոսը պատրաստ կլինի «Արսենալի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում խաղալուն։
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 8-ին Լոնդոնում։