Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը շատ կարճ է մեկնաբանել Կևին Դե Բրույնեի՝ մանչեսթերյան թիմից հեռանալու որոշումը։
«Հատուկ ֆուտբոլիստ։ Շնորհավորում եմ», – գրել է Կրոսն իր սոցցանցերում։
«Մանչեսթեր Սիթիում» անցկացրած 10 տարիների ընթացքում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 413 հանդիպում, խփել 106 գոլ և կատարել 174 գոլային փոխանցում։