Հարի Քեյնը համոզում է Լերոյ Սանեին իր ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը համոզում է թիմի վինգեր Լերոյ Սանեին՝ երկարաձգելու պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, որն ավարտվում է հաջորդ ամառ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը շարունակում են բանակցել 29-ամյա ֆուտբոլիստի ապագայի շուրջ։ Սանեն ցանկանում է մնալ գերմանական գրանդում, բայց հավանաբար ստիպված կլինի կրճատել աշխատավարձը: Գործող պայմանագրով հարձակվողը տարեկան վաստակում է 20 միլիոն եվրո։

Միաժամանակ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», որը նույնպես ամառային տրանսֆերային պատուհանին ընդառաջ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ։

Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը Լոնդոնի «Թոթենհեմից»։

Այս մրցաշրջանում 29-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։