«Ռոմայի» պաշտպան Մատս Հումելսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
2024/25 մրցաշրջանը վերջինը կլինի 36-ամյա ֆուտբոլիստի համար։
«Վերջ․ ինչպիսի ճամփորդություն էր, շնորհակալություն»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը։
Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 78 հանդիպում և 2014 թվականին դարձել աշխարհի չեմպիոն։
Կենտրոնական պաշտպանն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում», որի կազմում անցկացրել է 508 հանդիպում։ Նա հանդես է եկել նաև «Բավարիայում», որտեղ անցկացրել է 118 հանդիպում։ Հումելսը Գերմանիայի հնգակի չեմպիոն է։
Հիշեցնենք, որ Հումելսը միացել է «Ռոմային» անցած սեպտեմբերին: