Լերոյ Սանեն, ամենայն հավանականությամբ, ամռանը կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Վինգերի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին, և «Արսենալը» ցանկանում է անվճար պայմանագիր կնքել խաղացողի հետ։
Մինչև նախորդ շաբաթ Սանեի և «Բավարիայի» միջև հաստատված բանակցություններ չեն եղել։ Այնուամենայնիվ, ըստ Քրիստիան Ֆալկի, մյունխենյան ակումբը շահագրգռված է Սանեի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, և առաջիկա շաբաթների ընթացքում բանակցությունները պետք է արագանան։
29-ամյա Սանեն 2025 թվականին Բունդեսլիգայի 12 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Սանեի նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի երեք տարով, և «Բավարիայում» մնալու համար ֆուտբոլիստը պետք է մի փոքր կրճատի աշխատավարձը։