«Կոմոյի» ֆուտբոլիստը՝ Պրեմիեր Լիգայի գրանդների տեսադաշտում

«Կոմոյի» վինգեր Ասան Դիաոն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի բարձրակարգ ակումբների ռադարում:

19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», հաղորդում է CaughtOffside-ը։

«Կարմիր սատանաների» ներկայացուցիչը, ինչպես հայտնի դարձավ քիչ առաջ, նույնիսկ Իտալիա էր եկել՝ տեսնելու ծագող աստղին գործողության մեջ։ Transfermarkt-ի փորձագետների կարծիքով՝ Ասանե Դիաոյի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Հունվարին «Ռեալ Բետիսից» տեղափոխվելուց հետո սենեգալցին Սեսկ Ֆաբրեգասի թիմի կազմում անցկացրած 12 խաղում խփել է հինգ գոլ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Կոմոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: