«Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է: Տարբեր աղբյուրներ ոչ վաղ անցյալում բազմիցս հայտնել են արգենտինացու նկատմամբ Սիմեոնեի հետաքրքրության մասին։
Լրագրող Մատեո Մորետտոյի թարմացված տեղեկատվության համաձայն՝ Մադրիդի «Ատլետիկոն» արդեն կապ է հաստատել 26-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։ Մադրիդյան ակումբն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր աշխարհի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Քրիստիան Ռոմերոյի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 55 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբիի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Կենտրոնական պաշտպանի նկատմամբ հետաքրքրությունը նախկինում վերագրվում էր Մադրիդի «Ռեալին»։