Իսպանական Լա Լիգան պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի այն խոսքերին, որ «արքայական» ակումբին երկու անգամ մերժել են խաղերի հետաձգումը։
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, մադրիդյան գրանդը Լա Լիգային չի խնդրել փոխել հանդիպումների ժամանակացույցը։ Անչելոտտին ավելի վաղ սպառնացել էր, որ իր թիմն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև առնվազն 72 ժամ հանգիստ չտրվի:
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «արքայական» ակումբը արտագնա խաղում հանդիպեց «Վիլյառեալին»։ «Ռեալը» հաղթանակ տոնեց 2-1 հաշվով։ Այս հաջողության շնորհիվ մադրիդյան թիմը բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։