«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է թիմի հարձակվող Հարի Քեյնի խաղը։
«Երբ ունես բարձրակարգ ֆուտբոլիստ, ով ցանկանում է վազել և պայքարել թիմի համար որպես երիտասարդ ֆուտբոլիստ, դա միշտ օգնում է։ Ես նրա դեմ խաղացել եմ նախորդ տարիներին և կարող եմ ասել, որ տարիքի հետ նա միայն լավանում է։ Ես վստահ եմ նրա հետևողականության վրա, և ինչպես է նա աշխատում հանդիպումների միջև և իր խաղամակարդակը, նա միշտ կունենա իր պահերը»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում «Բայերի» դարպասը գրավելով՝ Քեյնը դարձավ առաջին անգլիացին, ով նվազագույնը 10 գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի մեկ մրցաշրջանում։