«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է իր ապագայի մասին։
«Այս պահին ես պատկերացում չունեմ, թե ինչ կլինի։ Բանակցությունները չեն դադարեցվել։ Մրցաշրջանին մնացել է 10 խաղ, և դրանք այնտեղ են, որտեղ իմ ամբողջ ուշադրությունն է։
Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ գիտի, նա ստում է ձեզ»,- Վան Դեյկի խոսքերը մեջբերում է Mirror-ը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։