Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն խոսել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի դեմ խաղի մասին, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»։
«Ես շատ եմ գնահատում Մեսսիին։ Նա անհավանական է։ Ես նրան նույնիսկ խաղադաշտում չտեսա, նա այնքան արագ էր։ Ես փորձեցի հարվածել նրան և տապալել, բայց ոչինչ չկարողացա անել, քանի որ նա շատ արագ էր»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007 թվականի հունվարից մինչև 2022 թվականի օգոստոսը։