Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից» և մեկնել Անգլիա։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետը դիտարկում է ուկրաինացուն՝ որպես բրազիլացի Էդերսոնին փոխարինող, ով 2024/2025 մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Քաղաքայիններից»։
Լունինի գործող աշխատանքային պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը: Նրա պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո։