Ֆրանչեսկո Տոտտին նշել է, թե ում կցանկանար տեսներ «Ռոմայի» ղեկին

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Կառլո Անչելոտտին չի վերադառնա ակումբ որպես մարզիչ։  Հենց հռոմեական ակումբում է նա անցկացրել իր խաղային կարիերայի մեծ մասը:

«Հաղթելու համար «Ռոմային» մեծ խաղացողներ և հիանալի մարզիչներ են պետք: Ես կնշանակեի Անչելոտտիին, բայց նա, այնուամենայնիվ, չի գա։

Գասպերինին լավ մասնագետ է, բայց ես հիացած չեմ նրանով։ Ես կնախընտրեի Դե Զերբիին, թեև դա որոշակիորեն ռիսկային կլիներ»,- ասել է Տոտտին Viva El Futbol-ին։