«Բարսելոնայում» անհանգստացած են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առանցքային խաղացողների հնարավոր հեռանալուց:
Ինչպես հայտնի է, վինգեր Ռաֆինյա Դիասը և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջարկներ են ստանում Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներից։
Կատալոնական ակումբը հասկանում է, որ կարող է փորձել գայթակղել բրազիլացուն ու լեհին պայմանագրային բարենպաստ պայմաններով, ուստի վախենում են կորցնել նրանց, հաղորդում է Relevo-ն։
Ըստ աղբյուրի նման սցենարը դեռևս չի բացառվում։ 28-ամյա Ռաֆինյայի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 80 մլն եվրո։ 36-ամյա Լևանդովսկունը 15 միլիոն եվրո է։