Հայտնի է, թե ինչու է Գավին բաց թողել թիմի մարզումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին երկուշաբթի բացակայել է թիմի մարզումից։ 20-ամյա ֆուտբոլիստը բարձր ջերմություն ունի, հայտնում է լրագրող Տոնի Խուանմարտին։

Կիսապաշտպանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բենֆիկայի» դեմ առաջիկա հանդիպմանը կախված է ապաքինման ընթացքից։ Սպասվում է, որ Գավին թիմի հետ կուղևորվի Լիսաբոն երեքշաբթի կեսօրին, բայց նրա մասնակցությունը մնում է կասկածի տակ:

Խաղը կկայանա չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով 23։55-ին։ Երիտասարդ իսպանացին այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: