Մադրիդի «Ռեալը» նախորդ ամսվա արդյունքներով ընտրել է թիմի լավագույն խաղացողին։ Հաղթող է ճանաչվել կիսապաշտպան Բրահիմ Դիասը, հաղորդում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։
Մարոկկացին օգնեց Կառլո Անչելոտտիի թիմին Չեմպիոնների լիգայի «Էթիհադում» հաղթել «Մանչեսթեր Սիթիին» (3։2)՝ գոլ խփելով փոխարինման դուրս գալուց ընդամենը երկու րոպե անց:
25-ամյա կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում կատարեց Գոնսալո Գարսիային, երբ նա հաղթական գոլը խփեց «Լեգանեսի» դեմ Գավաթի խաղարկության 93-րդ րոպեին:
Ընդհանուր առմամբ, Բրահիմ Դիասը այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: