«Լիվերպուլը» պոտենցիալ փոխարինող է փնտրում Մոհամեդ Սալահի համար, ով ամռանը պատրաստվում է հեռանալ ակումբից:
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, անգլիական ակումբը հետաքրքրված է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյայով։ Նշվում է, որ «բլաուգրանաները» պատրաստ կլինեն դիտարկել խաղացողի համար 100 միլիոն եվրոյի առաջարկները։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ Սալահը, ում պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ այս տարվա հունիսը, վերջնականապես որոշել է կարիերան չշարունակել «Լիվերպուլում»։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։