Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է կիսապաշտպան Թոմաս Պարտիի հետ երկարաձգել պայմանագիրը։ Գանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է չորս ամսից:
Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, «զինագործները» բանակցություններ են սկսել կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ՝ նոր պայմանագրի պայմանների շուրջ։ Ակումբը չի ցանկանում խաղացողին կորցնել ազատ գործակալի պատճառով։
Թոմաս Պարտին «Արսենալում» հանդես է գալիս 2020 թվականից։ 31-ամյա խաղացողն այս մրցաշրջանում Միկել Արտետայի թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: