Պեպ Գվարդիոլան նշել է, թե որ պաշպանին է ցանկանում տեսնել իր թիմում

«Մանչեսթեր Սիթին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը: «Քաղաքայինները» հետաքրքրություն են ցուցաբերում Թեո Էրնանդեսի նկատմամբ:

Ըստ EsDiario-ի՝ մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ֆրանսիացուն համարում է իդեալական տարբերակ պաշտպանության ձախ եզրում։ Անգլիական գրանդը պատրաստ է եզրային պաշտպանի համար առաջարկել մոտ 35 միլիոն եվրո։

Էրնանդեսի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է 2026 թվականի կեսերին։ Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում պաշտպանը դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ՝ «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացնելով 37 հանդիպում։