«Միլանը» հայտարարել է Տեյանի Ռեյնդերսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

«Միլանի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է միլանյան թիմի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի հինգ տարի՝ մինչև 2030 թվականի ամառ։

Հիշեցնենք, որ Տեյանի Ռեյնդերսը «Միլանում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 12 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։