Հայտնի է Հանս-Դիտեր Ֆլիկի դիրքորոշումը Նեյմարի` «Բարսելոնա» հնարավոր վերադարձի վերաբերյալ

«Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դեմ է Նեյմարի` կատալոնական ակումբ հնարավոր վերադարձին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։

«Բարսելոնան» պատրաստ է քննարկել հարձակվողի պայմանագիրը, եթե նա մինչև մրցաշրջանի ավարտը 15 գոլ խփի «Սանթոսի» կազմում։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Ֆլիկը կասկածում է, որ Նեյմարն այս պահին համապատասխանում է «Բարսելոնայի» մակարդակին, քանի որ կատալոնացիների գլխավոր մարզիչը հույսը դնում է երիտասարդ խաղացողների և ինտենսիվ ֆուտբոլի վրա:

Նշվում է նաև, որ Նեյմարին վերադարձնելու առաջարկը ակումբի կողմից պաշտոնապես չի քննարկվում։

Բացի այդ, «Բարսելոնայի» ֆինանսական անորոշ վիճակը կարող է խանգարել բրազիլացու հետ պայմանագիր կնքելուն։