«Շախտյորի» գլխավոր տնօրենը Միխայիլ Մուդրիկին համեմատել է ֆերրարիի հետ

«Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը կարծում է, որ «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկի խնդիրը լոնդոնյան ակումբում մարզիչների հաճախակի փոփոխությունն է։

«Եթե չգիտեք, թե ինչպես վարել ֆերարին, ավելի լավ է չդիպչել դրան։

«Չելսին» բազմաթիվ մարզչական փոփոխություններ է կատարել։ Մեկը գալիս է փոխարինելու մյուսին, հետո հաջորդը։ Այսպիսով, նրա համար դժվար է գտնել իր մարզիչին։ Բայց ես 100%-ով վստահ եմ, որ նա յուրահատուկ ֆուտբոլիստ է»,- Պալկինի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Միխայիլ Մուդրիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է ակումբի 15 հանդիպման, որոնցում կարողացել է խփել երեք գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։