«Ֆիորենտինայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզ Քինը կարող է վերադառնալ թիմի մարզումներին։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 26-րդ տուրի «Վերոնայի» հետ խաղում հարձակվողը կորցրել է գիտակցությունը և շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։
«Այսօր առավոտյան Մոյզ Քինը ենթարկվել է կլինիկական հետազոտությունների, որոնք նախատեսված էին Իտալիայի առաջնության «Վերոնա» – «Ֆիորենտինա» հանդիպման ժամանակ ստացած գլխի վնասվածքից հետո։ Հաշվի առնելով թեստերի հաջող արդյունքները՝ ֆուտբոլիստը կարող է վերսկսել կանոնավոր մարզումային աշխատանքները»,- ասվում է «Ֆիորենտինայի» տարածած հաղորդագրության մեջ։