Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան անանուն ակումբը պատրաստ է 24-ամյա բրազիլացու տրանսֆերի համար վճարել ավելի քան 200 միլիոն եվրո։
«Ես չափազանց հանգիստ եմ վերաբերվում դրան, քանի որ գործող պայմանագիր ունեմ մինչև 2027 թվականը և հուսով եմ, որ մենք կարող ենք երկարաձգել այն։ Ես ուրախ եմ աշխատել լավագույն մարզչի, լավագույն նախագահի և լավագույն ֆուտբոլիստների հետ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 35 խաղում դարձել է 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։