Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է թիմի հայտացուցակը՝ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա երկու հանդիպումների համար։
Նշենք, որ 39 ֆուտբոլիստներից բաղկացած թիմում ընդգրկվել է «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին։
Հիշեցնենք, որ Արգենտինայի ԱԱ-2026-ի ընտրական փուլում կհանդիպի Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների հետ։