«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի համեմատության մասին, ով նախկինում նույնպես հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում։
«Նա մի տղա է, ով մեծ հաջողությունների է հասնում։ Երբ նա սկսեց «Բարսելոնայում», ասում էին, որ նա նոր Մեսսին է, բայց ոչ, նա չի հասնի այդ մակարդակին։ Նա արտասովոր է, զարմանալի, բարձրակարգ ֆուտբոլիստ, բայց չունի Մեսսիի հանճարը»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։