«Բարսելոնան» պայման է դրել Նեյմարի առջև

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնան»։

Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, «Բարսելոնան» պատրաստ կլինի քննարկել Նեյմարին ձեռք բերելու հարցը միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստն ապացուցի իր մարզական մակարդակը։

Կատալոնացիները Նեյմարի առջև խնդիր են դրել մինչև մրցաշրջանի ավարտը բրազիլական թիմի կազմում 15 գոլ խփել։

Հիշեցնենք, որ ձմռանը Նեյմարը վերադարձավ «Սանտոս» և պայմանագիր կնքեց մինչև 2025 թվականի կեսերը։