«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարծիք է հայտնել, որ մանկունիանցիների պաշտպան Հարի Մագուայրն արժանի է հրավիրվել Անգլիայի հավաքական։
«Հարի Մագուայրն արժանի է Անգլիայի հավաքական հրավիրվելուն, բայց դա Տուխելի գործն է։ Նա այս պահին բավականին լավ է խաղում, և դուք զգում եք, որ նա առաջատար է, ով կարող է օգնել ազգային թիմին, այնպես որ, հուսով եմ, որ նա հաջորդ խաղերում կլինի Անգլիայի հավաքականում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հաջորդ հանդիպումը Անգլիայի հավաքականը կանցկացնի մարտի 21-ին ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ալբանիայի հետ տանը։