«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է «Բավարիային»։ Մասնագետը շնորհավորել է մյունխենյան ակումբին հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ։
«Ինձ համար պատիվ էր լինել «Բավարիայի» մարզիչը։ Այս ակումբը, իր 125-ամյա պատմությամբ, այնպիսի եզակի անհատականություններով, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Ուլի Հյոնեսը և Կառլ-Հայնց Ռումենիգեն, այնպիսի սրտով և կրքով՝ խաղադաշտում և դրանից դուրս, մեծագույններից մեկն է աշխարհում։
Երկրպագուները կարող են հպարտանալ իրենց ակումբով, ինչպես ես հպարտ եմ, որ ինձ «Բավարիայի» ընտանիքի անդամ եմ զգում։ Ծնունդդ շնորհավոր, հիանալի անցյալով, որը ոգեշնչում է ապագան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Բավարիան» մարզել է 2013-ից 2016 թվականներին։