«Բարսելոնան» այս ցուցանիշով լավագույնն է թոփ-5 լիգաների բոլոր թիմերից

Լա Լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» 4։0 հաշվով ջախջախեց «Ռեալ-Սոսյեդադին»։

«Բլաուգրանան» այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում այժմ 124 գոլ է խփել, ինչը լավագույն ցուցանիշն է Եվրոպայի լավագույն հինգ լիգաների բոլոր թիմերի միջև։

Երկրորդ տեղը կիսում են ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»՝ 105-ական գոլով, որին հաջորդում է «Բավարիան», խփած 103 գոլով։