«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը հայտնել է, թե որն է թիմի գլխավոր նպատակը մրցաշրջանի մնացած հատվածում։
«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է հեռու գնալ Եվրոպա Լիգայում։ Մեր նպատակն է այս մրցաշրջանն ավարտել գավաթով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Ռեալ-Սոսյեդադի» հետ։ Պրեմիեր Լիգայում մանկունիանցիները 27 տուրից հետո զբաղեցնում են 14-րդ տեղը։