«Մանչեսթեր Յունայթեդը» Անդրե Օնանային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Անդրե Օնանային փոխարինող նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակը: Կամերունցին այս մրցաշրջանում հաճախ է քննադատության ենթարկվել իր սխալների համար։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» նշել է «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանին որպես Օնանային փոխարինելու իրենց առաջին ընտրությունը։

Ֆրանսիացին կարող է հասանելի լինել համեմատաբար ցածր գնով հաջորդ ամառ, քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։

Ընթացիկ մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում անցկացրած 39 խաղում դարպասապահը բաց է թողել 44 գնդակ և անառիկ է պահել դարպասը 11 խաղում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։