«Բավարիայի» նախկին պաշտպան Լոթար Մատեուսը տպավորված է մյունխենյան թիմի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ելույթներով։
«Գորեցկան երկրորդ երիտասարդությունն է ապրում՝ չնայած նրա շուրջ եղած բոլոր աղմուկին։ Եթե ես լինեի «Բավարիան», հավանաբար կմտածեի նրա պայմանագիրը երկարաձգելու մասին՝ հաշվի առնելով այն ցանկությունը, որով նա խաղում է։ Լեոն կարևոր ֆուտբոլիստ է, նա ազդեցություն ունի հանդերձարանում։
Ձեզ անհրաժեշտ են նրա նման ֆուտբոլիստներ, այլ ոչ միայն Մուսիալայի և Վիրցի նման ստեղծագործողներ։ Ինչ-որ մեկը պետք է կեղտոտ աշխատանք կատարի պաշտպանությունում, հաղթի պայքարներում»,- Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky90-ը։
Հիշեցնենք, որ Լեոն Գորեցկայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։