Սաուդյան Արաբիայի ակումբները պատրաստվում են շարունակել ներգրավել աստղերի Եվրոպայից՝ օգտվելով իրենց հսկայական ֆինանսական միջոցներից։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «Ալ-Հիլալը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Շոբոսլայի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Հիլալը» պատրաստ կլինի 120 միլիոն եվրո վճարել 24-ամյա Շոբոսլայի տրանսֆերի համար։ «Լիվերպուլը» ցանկանում է Շոբոսլային պահել իր շարքերում, սակայն մերսիսայդցիներին չի հաջողվի անտեսել Սաուդյան Արաբիայի ակումբի մեծ առաջարկը։
Ընթացիկ մրցաշրջանում Դոմինիկ Շոբոսլայն անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։